211652_close_icon
views-count7770 դիտում article-date 22:16 29-11-2023

«Քեզ բացակա չենք դնի» 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյան․ նրա անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրին ամեն օր ծաղիկներ են խոնարհվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում չեն դադարում Հալաբյան 21 շենքի բակում բացված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուրին այցելությունները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր խաչքարին են այցելում ոչ միայն հերոսի հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ զինակից, այլ նաև նրան ճանաչողները, հերոսածին մայրեր։

Խաչքարի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին, որին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, Արցախյան մի քանի պատերազմների մասնակից հերոսներ։

Խաչքարի բացումն ընձեռնվել էր հերոսի դուստրերին ու կնոջը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն և ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։

Հուշաքարի ֆինանսական աջակցությունը  կատարել է <<Ռուսալ Արմենալ >> գործարանի ՓԲԻ կոմերցիոն բաժնի տնօրեն Արմեն Քամալյանը։

Խաչքարը  քանդակել է քանդակագործ Վահե Հարությունյանը։



Խաչատրյան Լևոն Դավիթի 

Ծնվել է 1987թ․ դեկտեմբերի 25-ին, Երևանում։ Լևոնն ընտանիքի միակ արու զավակն էր։

Հաճախել է Հ.Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցը։ 2005 թ. ծառայության է անցել Իջևանի զորամասում։

2009թ․ ամուսնացել է, շատ հոգատար, սիրող, բարի, ուշադիր ամուսին և 2 դուստրերի հայր էր Լևոնը։ 

Անչափ բարի, կամեցող, ընկերասեր Լևոնը միշտ բարձր է դասել ընտանիքը, բայց առաջնային տեղն իր համար հայրենիքն էր։

Պատերազմի լուրը լսելուն պես սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 

Մինչ պատերազմը աշխատել է «Ռուսալ Արմենալ»  գործարանում և հենց իր աշխատանքային մեքենայով  զենք  ու սննդամթերք է հասցրել տղաներին և տղաներին  հետ դիրք պահել։

25 օր եղել է Խոջալուի տանկային  զորամասում։

Հրաման է տվել  վերջին զենքը հասցնել Հադրութ։

Մարտակերտ և Կարմիր շուկա ու հերթափոխի հետ տուն վերադառնա։ Ճանապարհին  ընկերոջը  ասել է, որ սիրտը վատ բան է վկայում, բայց  գնում  է։

2 անգամ ընկել է շրջափակման մեջ , բայց բարեհաջող դուրս է  եկել, հասել Կարմիր Շուկա։

5  օր մնացել  է  Կարմիր  շուկայում և արդեն հրաման  է  ստացել  տուն վերադառնալ, բայց ճանապարհից կրկին  հետ են կանչել , որ օգնի վիրավոր  տղաներին՝ հասցնելով շտապօգնության մեքենային։ 

Եվ այդ օգնությունը  Լևոնի համար դարձել է ճակատագրական՝ հասցնելով փրկել շատ կյանքեր։

Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում։

Լևոնի մարմինը գտնվել է 37 օր անց։ Մինչ Լևոնի մարմինը գտնվելը փոքրիկ Անժելան, որը յուրահատուկ կապվածություն ուներ հայրիկի հետ, երազ էր տեսել, քնից արթնացել ու բարձր լացելով ասել՝ հայրիկին սպանեցին։

Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

Հետ մահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով՝

ԱՀ Արիության 

Մարտական ծառայություն 

Ռուսալ Արմենալ 

Մարտական խաչ 

Մարշալ Բաղրամյան 

Գարեգին Նժդեհ հուշամեդալներով։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 441+
441+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր