211652_close_icon
views-count202465 դիտում article-date 15:07 27-08-2023

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. Mercedes-ը Նոր ուղի գյուղում հայտնվել է ջրատարում. փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել 3 երեխայի դի. ժամանել են մարզի ոստիկանապետը, դատախազն ու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին,  դաժան ու ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներնն ու քաղաքացիները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանտարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պաատսխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին։ 3-ն էլ անչափահաս տղաներ էին, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և հիմա կան կասկածներ, որ բացի այդ 3 երեխաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում»։ Այդ տեղեկությունը մարզի ոստիկանապետի կարգադրությամբ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ճշտում են։

17։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։ Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով է վարել ավտոմեքենան։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր