211652_close_icon
views-count107828 դիտում article-date 16:52 18-07-2023

Ողբերգական դեպք Տավուշի մարզում․ հարազատներն ու քաղաքացիները Դեբեդ գետից դուրս են բերել 14-ամյա տղայի դին․ բժիշկները արձանագրել են երեխայի կենսաբանական մահը․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վադապադ» կոչվող տարածքում գետը երեխա է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը։

Ժամանել են նաև ՆԳՆ Փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները «Վոդխոզ» կոչվող տեղամասի մոտակայքում հոսող Դեբեդ գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 14-ամյա Միսակ Տ․-ին։ Վերջինս շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր