104438 դիտում
12:53 26-08-2023
Արագածոտնի մարզում ոստիկաններն ու պարեկները կանխել են վենդետան. 9-ամյա տղային մահվան ելքով վրաերթի ենթարկած Камаз-ի վարորդին մի կերպ են փրկել հաշվեհարդարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 23-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի, Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ կանխել են դեպքի վայրում վրեժխնդրությունը (վենդետա-խմբ.)։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջամշլու գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռուստամ ՈՒ.-ին։
Երեխան տեղում մահեցել էր, որից հետո երեխայի հայրը՝ 41- ամյա Շալիկո Ա-ն., մայրը՝ 39-ամյա Նարինե Ու.-ն և Կոտայքի մարզի բնակիչ մորաքույրը՝ 33-ամյա Մայաննա Բ-ն. Камаз-ի վարորդին գցել են գետնին և ծեծի ենթարկել։
Բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու պարեկները կարողացել են նրանցից ազատել վարորդին և տեղափոխել Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, սակայն երեխայի հարազատներն այս անգամ հարձակվել են ավտոմեքենայի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենային՝ փորձելով Камаз-ի վարորդին դուրս հանել այնտեղից։
Պարեկներին հաջողվել է նրան ավտանգ տեղափոխել Ոստիկանության Արագածի բաժին։
Այնուհետև ոստիկաններն ու պարեկներն իրենց հսկողության տակ են վերցրել Камаз մակնիշի ավտոմեքենան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է մարդիկ, տուրք տալով իրենց նյարդերին, ցանկանում են ավտոմեքենան հրկիզել։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, զանգահարել էր շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել էին երեխայի մահը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գալստյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Մացակյանը։
Դեպքի մասին Ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Հարությունյանի և Արշակ Ադամյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+