35005 դիտում
21:21 25-08-2023
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 63-ամյա տրակտորիստը «ՄՏԶ» տրակտորով աշխատելիս է եղել, երբ վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 11:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Մ.-ն իրեն պատկանող «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորով «Ղուզեյ» կոչվող դաշտում տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում տրակտորը ինքնագնաց շարժվել է առաջ, որի հետևանքով Գևորգ Մ.-ի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին՝ քաշելով իջեցրել ցած, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետ Ալեքսան Նորոյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սաֆարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+