211652_close_icon
views-count1396 դիտում article-date 16:26 22-08-2023

Արսեն Հովհաննիսյանը՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է  նշանակվել Արսեն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՖԱ-ից։

«Սիրելի շիրակցիներ, հարգելի ֆուտբոլասերներ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ: Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- տեղեկացնում են ակումբից։

Նմանատիպ նյութեր