211652_close_icon
views-count805 դիտում article-date 22:38 18-08-2023

Akneye-ը՝ «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնի խորհրդանիշ

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»․ հենց այս խորագրով էլ օգոստոսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը:

Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT հարթակում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:

Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ՝ սկսնակների:

Փառատոնի հյուրերն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ովքեր նույնպես մասնակցեցին Akneye աչքի քանդակի նկարազարդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր