1638 դիտում
15:17 05-09-2022
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Սաղմոսավանում տեղի ունեցած հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին։ Հայտնում է նախարարության կայքը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Փառատոնի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված և Գյումրու «Երեխաների տուն» հաստատությունների, «Արևային զանգակներ» ու «Մայիլ» կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» խնամքի կենտրոնների երգչախմբերը։
Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց կարողությունների բացահայտման ու զարգացման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մասնագիտացված մանկատներում ստեղծված է այնպիսի ներառական միջավայր, որը հնարավորություն է տալիս սաներին երաժշտության, կավագործության կամ այլ զբաղմունքների միջոցով ինքնարտահայտվել և զարգացնել իրենց ունակությունները։ Մենք պետք է շարունակենք հոգատար ու սրտացավ վերաբերմունքով հնարավորություն տալ հավատալու իրենց ուժերին, գիտակցելու սեփական անձի կարևորությունն ու ինքնադրսևորվել»։
Միջոցառման ընթացքում երաժշտական խմբերի անդամները, հյուրերի հետ համատեղ, ստեղծել են «Ճախրուկ» փառատոնի խորհրդանշական կտավ, ապա մասնակցել շուրջպարի։

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
16:38 20-08-2023
ՄԻՊ Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին
850 դիտում
22:38 18-08-2023
Akneye-ը՝ «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնի խորհրդանիշ
Այս բաժնից
697 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
592 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
508 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին