6694 դիտում
16:20 17-08-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes-ում անհայտ հանգամանքերում հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասում՝ Արտաշատի խճուղում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Գոռ Գաբոյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում, դեռևս անհայտ հանգամանքներում, առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+