211652_close_icon
views-count19508 դիտում article-date 23:07 24-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Դի Ջի» գազի տեղադրման կետի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:08-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցում՝ թիվ 98/8 հասցեում գտնվող «Դի Ջի» գազի տեղադրման կետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ալիկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Սերոբ Օհանյանը: Վերջիններս սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել է Սամվել Թովմասյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածն ու շարժիչը՝ մասամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր