Վերածննդի հրապարակում կազմակերպվել է քննարկում` Արցախում առաջացած ճգնաժամի վերաբերյալ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից կազմակերպվել է լայն քննարկում՝ կապված շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամի հետ։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քննարկման նախաձեռնող Արթուր Օսիպյանը անդրադաձել է Իվանյանի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին իրենց կողմից հերթական անգամ պահանջների ներկայացման հանգամանքին և ընդգծել, որ դրանք անփոփոխ են, քանի որ իրավիճակը գնալով անդառնալի հետեւանքների է բերում և լուծումը Արցախի անհապաղ ապամրջափակումն է:
«Միջանցքի ապաշրջափակում ասելով մենք հասկանում ենք Հակարիի կամրջին անօրեն տեղադրված անցակետը: Պետք է արձանագրենք, որ երբ այսպես կոչված «էկոակտիվիստները» հավաք էին անում` փակելով մեր ճանապարհը, ռուս խաղաղապահների կողմից որևէ քայլ չձեռնարկվեց, դրան հաջորդեց այնտեղ Ադրբեջանի զինված ուժերի տեղակայումը: Հիմա, երբ մենք ենք խաղաղ երթ նախաձեռնում, նրանք ասում են, որ, «ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության, չկա այնպիսի կետ, որ պետք է ապահովվի խաղաղ երթի, հավաքի անվտանգությունը»: Մենք գտնում ենք, որ դա պատճառ չէ, և ինչ տեղի է ունեցել, արվել է Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ ուժերով»,-մանրամասնել է Ա. Օսիպյանը։
Հնչեցված հարցին ի պատասխան` նա նշել է, որ պատրաստվում են միջազգային խաղաղապահ ուժերի Արցախ մտնելու պահանջ ներկայացնել ԱՀ նախագահին, Ազգային ժողովին, քանի որ դրա կարիքը կա:
«Ռուս խաղաղապահները արդեն ակնհայտ ներկայացրել են, որ իրենք ի վիճակի չեն կատարել իրենց վրա վերցրած պարտականությունները։ Մեր` խաղաղ երթով Հակարիի կամուրջ հասնելու համար, բնականաբար, լրացուցիչ երաշխիքներ են պետք, և այստեղ միջազգային խաղաղապահների մասին խոսելն ակտուալ է դառնում»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։