211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:28 31-07-2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ֆլեշմոբ՝ հրավիրելու արտաքին աշխարհի ուշադրությունը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը. Աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը:

Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը:

Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին:

Բերքահավաքն իրականացվում է մասամբ և հրադադարի պարբերական խախտումների պայմաններում:
Սա դեռ ամենը չէ։ Իրավիճակն օրեցօր ավելի աղետալի է դառնում:

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ՝ հրավիրելու արտաքին աշխարհի ուշադրությունը:

Նմանատիպ նյութեր