211652_close_icon
views-count952 դիտում article-date 23:00 15-09-2023

Արցախի Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել

Այսօր` սեպտեմբերի 15֊ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` հայտնելու իրենց խիստ մտահոգությունը Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում հավաքի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշեց, որ յուրաքանչյուր արցախցի այսօր փորձում է հաղթահարել դժվարին փորձություններ, բայց  տեղահանվածների վիճակն այս պահին անհամեմատ  ավելի ծանր է։ Նրանց  մեծ մասը չի աշխատում, բայց ստիպված է միջոցներ հայթայթել գոյատևելու համար:
 
«Մարդիկ հավաքվել են հրապարակում` հասկանալու` ով ունի իրենց հարցերի պատասխանը, առաջիկա խնդիրներն ինչպես պիտի հաղթահարեն և, վերջապես, ինչ է սպասում արցախահայությանը: Իրավիճակն այնքան է սրվել, որ մարդիկ դիմանալու կարողություն անգամ չունեն» - նշել է մեր զրուցակիցը։
 
Նրա խոսքով`  համայնքների ղեկավարների և հրապարակում հավաքվածների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` երկուշաբթի օրը հանդիպել Արցախի Հանրապետության նախագահի հետ և քննարկել բնակչության առջև ծառացած խնդիրները:

Նմանատիպ նյութեր