211652_close_icon
views-count1474 դիտում article-date 15:44 30-10-2022

Արցախում ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է. ուղիղ. News.am

News.am-ը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ: 

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:

Նիստից հետո Ազգային ժողովը հայտարարություն կտարածի:

Նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Հանրահավաքին մասնակցում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հանրահավաքին բացման խոսքով հանդես կգա Արցախի թեմի առաջնորդը:

Հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում: Ինչպես հայտնում է  Ստեփանակերտում  NEWS.am-ի թղթակիցը բնակիչները   փակել են խանութները, դեղատները եւ այլ սպասարկման օբյեկտները` հանրահավաքին մասնակցելու համար»։

Հեռարձակումը՝ News.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր