6955 դիտում
17:58 14-08-2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարից տուժածներից մեկին և ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է այսօր՝ օգոստոսի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածներին մեկին, ինչպես նաև ցավակցել զոհվածերի հարազատներին։
Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Այցելեցի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները։
Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 299+
299+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»