211652_close_icon
views-count3837 դիտում article-date 12:02 11-11-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցության մեջ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել: Վթարի հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Նմանատիպ նյութեր