211652_close_icon
views-count16532 դիտում article-date 13:21 12-08-2023

Հրդեհ Կոտայքի մարզում. Չարենցավանի խանութներից մեկում առաջացած կրակի դեմ պայքարել են հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասում խանութ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արսեն Բալյանին պատկանող երկհարկանի քարե շինության առաջին հարկում գտնվող խանութում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել է խանութի (83 ք.մ) կախովի առաստաղը ամբողջությամբ պոկվել է, մասամբ այրվել, իսկ մյուս մասը՝ ջերմահարվել, մոտ 20 ք.մ տարածքում ամբողջությամբ այրվել են գույք (դարակաշար) և տնտեսական իրեր, խանութի մյուս մասում (մոտ 63 ք.մ) գտնվող գույքը և մթերքը վնասվել է:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր