211652_close_icon
views-count26643 դիտում article-date 11:29 30-06-2022

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. դիզվառելիքով բեռնված գնացքում առաջացած կրակի դեմ, իր կյանքը վտանգելով, պայքարել է գնացքավարը, հետո՝ նրան միացած Շիրակի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արթիկ երթուղու՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանող դիզվառելիքով բեռնված գնացքը (2 վագոն) Անուշավան գյուղի կայարանի մոտ այրվում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 49 և թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, գնացքավարը սեփական ուժերով, վտանգելով իր կյանքը, կանխել է կրակի տարածումը, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակն ու կատարել հովացման աշխատանքներ։ 

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ օպերատիվորեն ժամանել և տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Կրակի պատճառն էլ եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր