Հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Ըստ նրա՝ վճիռը վերաբերում է հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելուն։
Ըստ նրա՝ վճիռը վերաբերում է հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելուն։