211652_close_icon

Թուրքական Dogan մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու մեջ

views-count1784 դիտում article-date 17:44 15-09-2015
Թուրքիայում քննություն է սկսվել՝ կապված Dogan Media Group-ի գործունեության հետ: Մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու մեջ: Քննիչները մասնավորապես ստուգում լուրերի թողարկումը, որի ժամանակ ցուցադրվել են կադրեր՝ թուրք զինվորականների եւ ապստամբ-քրդերի բախումներից: Եթեր է հեռարձակվել նաեւ քուրդ զինյալներից մեկի հետ հարցազրույցը: Նշենք, որ Dogan Media-ին է պատկանում Hurriyet թերթը, որը Թուրքիայում ամենամեծ տպաքանակն ունի: Վերջին օրերին կառավարական ակտիվիստները թերթին մեղադրում են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը քարոզելու մեջ:

Նմանատիպ նյութեր