211652_close_icon
views-count53473 դիտում article-date 11:28 02-08-2023

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Նվեր Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարբեկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում որպես բժիշկ: Նա տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժնի պահպանավող հատուկ տարածք:  

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր