Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես հյուրերի առաջարկով ներկայացվել է թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ զեղչերի ոլորտում իրականացված բարեփոխումները և մի շարք այլ հարցեր։
Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ՄՊՀ փորձին, մասնավորապես e-compete համակարգին, որի միջոցով ամբողջովին թվայնացվել է հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում՝ վարույթների իրականացումը, նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառությունը, հանձնաժողովի հետ կապը և այլն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի այս տարի Երևանում անցկացվելիք նիստին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: