211652_close_icon

Վահան Քերոբյանն ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

views-count1048 դիտում article-date 18:11 02-11-2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին» հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է ապահովել կողմերի առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը՝ սպառողական ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման միջոցով, աջակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հայկական առևտրի տների հիմնման գործընթացին։

Նմանատիպ նյութեր