1694 դիտում
21:19 18-09-2019
Գեղամ Գևորգյանը հանդիպել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ
BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի գլխավորած պատվիրակությունների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:
Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն առաջարկել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստման դասընթացներ անցնել իրենց ուսուցման կենտրոնում:
Այս համատեքստում Իգոր Արտեմևը ընդգծել է նաև իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու և պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝ ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում խախտումներ տեղի ունենալու դեպքերում:
«Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գևորգյանը:
Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
18:25 01-08-2023
Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին
Այս բաժնից
880 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1312 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
784 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch