26936 դիտում
12:28 02-02-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 42-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է կամրջի բետոնե հենապատերին և կողաշրջված հայտնվել 6 մետր խորությամբ փոսում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում 42-ամյա Վախթանգ Հ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատերին կոտրել դրանք և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վախթանգ Հ․-ն տեղափոխվել է «Վեդու» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արարատի մարզի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+