50180 դիտում
18:34 31-07-2023
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. Nissan Juke-ը բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել Գավառի հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐԱՏԺ
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անի Կ.-ն իր վարած Nissan Juke մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը տեղում սահմանազատել են գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանը, ավագ պարեկ Մասիս Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Սիլվա Ավետիսյանը, ովքեր նաև վթարի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, որի շնորհիվ ճանապարհին խցանում չի առաջացել:
Հրշեջ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները շրջել են ավտոմեքենան, որը քարշակի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+