211652_close_icon
views-count1791 դիտում article-date 21:32 01-09-2016

Զանգվածային կրոսավազքի մեկնարկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական եւ հայեցի դաստիարակության տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:

Նմանատիպ նյութեր