211652_close_icon
views-count46957 դիտում article-date 16:52 30-07-2023

ՀՀ Քննչական կոմիտեի «աստվածների» քննչական բաժնի քննիչը Երևանի կենտրոնում «Յաշիկի» միջից կրակոց արձակած, ոստիկանների կողմից հայտնաբերված ՌԴ քաղաքացուն կալանավորելու համար դիմելու է դատարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական (ժողովրդին հայտնի՝ «աստվածների») բաժնի ավագ քննիչ Հայկ ԺամԱկոչյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նստավայրը Կենտրոն, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի ՌԴ քաղաքացի 20-ամյա Միխայիլ Մ․-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ով հուլիսի 22-ին Mercedes G մակնիշի ավտոմեքենայի միջից Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոց էր արձակել։

Եթե դատարանը բավարարի Քննչական կոմիտեի «աստվածների» բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, Միխայիլ Մ․-ն կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 22-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ 08:50-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում, որի հետևանքով վնասվել է այդ շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը:

Գ. Շամշյանը տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կիրակոսյանի և ավագ քննիչ Հայկ ԺամԱկոչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են կրակված պարկուճ և գնդակ: Նույն օրը դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դուրս են եկել ճիշտ հետքի վրա և քիչ առաջ Երևանում հայտնաբերվել է Mercedes G մակնիշի 33 GG 300 համարանիշի ավտոմեքենան ու ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով «յաշիկով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 հոգու:

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր