38708 դիտում
18:50 16-12-2022
Կրակոց՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները լուսաբացին տաք հետքերով հայտնաբերեցին գիշերը տան պատուհանից կրակոց արձակած 19-ամյա տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ենն ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի բնակիչը պատուհանից կրակոց է արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՄՍԴՈՒ ՀԴՊ վարչության ծառայողները կարճ ժամանակում պարզում են, որ կրակոց արձակողը Սայաթ-Նովա պողոտայի 4-րդ շենքի բնակիչ՝ 19-ամյա Արմեն Գ-ն է։
Վերջինս կարճ ժամանակում հայտնաբերվում է ոստիկանների կողմից և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկնության կենտրոնական բաժին։
Փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ դեկտեմբերի 12-ին, գիշերը ժամը 2-ին իրենց բնակարանի պատուհանից «Էկոլ Տունա» տեսակի ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Արմեն Գ-ն ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։