52500 դիտում
14:32 11-06-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Mazda-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և մի քանի մետր գլորվելով` հայտնվել դաշտում․ վիրավորները, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վերջիններս վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Թալինի հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։
Տեղում պարզվել է, որ վթարը Արագածոտնի մարզի վարչական տարածքում է, ինչի համար Շիրակի մարզի պարեկները մեկնել են դեպքի վայրից։ Իսկ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Մերի Քեշիշյանը։
Դեպքի վայրում հավաքվածներ ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՊԾ Արագածոտնի գումարտակի հրամանատար Մ․ Մելքոնյանը, 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26712 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ