211652_close_icon
views-count877 դիտում article-date 16:14 29-07-2023

Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրից. Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ:

Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հուլիսի 29-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին: 

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում էին Հայաստան բուժօգնության, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։ Ոչ Խաչատրյանի հարազատները, ոչ ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին»,-գրել է Մարուքյանը: 

68-ամյա քաղաքացու ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է:

Նմանատիպ նյութեր