87819 դիտում
10:00 25-07-2023
Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է զոհերի և երեխաների ինքնությունը․ հիվանդանոցում վարորդը մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հովհաննես Հ.-ն։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 43-ամյա Էդիտա Ա․-ն տեղում մահացել էր։ Իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 8-ամյա Կլարա Գ․-ն և 6-ամյա Դավիթ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Հովհաննես Հ․-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։
Երեկ, ժամը 19։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ Հովհաննես Հ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ NIssan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են այդ պահին նշված վայրով անցնող 3 երիտասարդներ, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին, ապա ահազանգել շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ու ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլծավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործելով ավագ քննիչներ Էդիկ Դավթյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին օգնած 3 երիտասարդներից 2-ը բեռնատարի վարորդներն են, իսկ մյուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ, ովքեր այդ պահին վթարի վայրի կողքով անցնելիս են եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+