211652_close_icon
views-count18761 դիտում article-date 21:41 21-07-2023

Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Արարատում. նորակոչիկները երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել ամենաթանկը՝  կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական բանակ զորակոչված յուրաքանչյուր քաղաքացի ծառայությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ երդում է տալիս՝ իր զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո: Զինվորական երդումը տրվում է անհատապես և հաստատվում սեփական ստորագրությամբ:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 21-ին, Արարատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի արձանի դիմաց, երդում տվեցին ՀՀ ՊՆ N զորամասի նորակոչիկները, երդվելով՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքը: 

Երդման արարողությանը ներկա էին զորամասի հրամանատարական կազմը, մարզային ու տեղական իշխանական կառույցների ղեկավարները, զինվորականներ, ծնողներ, հյուրեր: 

Զինվորական երդման արարողությունից հետո ներկաների համար երաժշտական ու պարային համարներով հանդես եկան Արարատ քաղաքի մշակույթի տան շնորհաշատ սաները: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 421+
421+

Նմանատիպ նյութեր