46125 դիտում
15:28 19-07-2023
Արագածոտնի մարզում կոտրել են արագաչափ սարքի զրահապատ ապակիները և թողել գրություն՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափերը վնասված են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է մասնագետների խումբը՝ անվտանգության և վերահսկողության մասնագետի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հուլիսի 9-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են նշված տեղում տեղադրված արագաչափ սարքի 2 զրահապատ ապակիները։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կոտրողը թողել է գրություն, որտեղ համակարգչի օգտագործմամբ գրված է եղել՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն ժամանած ոստիկաններն ու պարեկները այդ թուղթը չեն կարողացել հայտնաբերել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5080 դիտում
23:46 03-08-2023
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, հարկի մատերիալ է. Մեսրոպ Առաքելյան
12623 դիտում
15:05 05-09-2020
Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի «մատերիալ» դարձավ, այլ նաև դատվելու․ Աննա Մկրտչյան