Հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն՝ Երևանի սրտում. Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղին վերածվել է կեղտաջրերի լճակի. Տիգրան Ավինյանի հանձնարարականը մնացել է «օդում կախված». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ երևի թե հազար անգամից ավելի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, որոշ դեպքերում էլ՝ բավականին խիստ, որ հետևողական լինեն իրենց վարչական շրջաններում բնակիչների ահազանգերին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ և պետք է բավականին խիստ մոտեցում ցուցաբերվի այն համատիրությունների ղեկավարների նկատմամբ, ովքեր արհամարհած կունենան իրենց բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում կարելի է ասել Երևանի քաղաքապետարանից ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Մաշտոցի 15՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «ագենստվա»-ի շենքի բակային հատվածում դեռ սովետական տարիներից եղել է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Իսկ հիմա այն վերածվել է կեղտաջրերի լճակի, որտեղ տիրում է գարշահոտություն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոնի թաղապետարանը բարեկարգեցին մեր բակը տեղադրեցին զրուցարան, ստեղծեցին խաղահրապարակ, տնկվեցին ծառեր, ինչի համար մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում, բայց շատ ցավալի է, որ քանի տարի է դիմում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտրոնի թաղապետարան, որպեսզի մեզ փրկեն էս գարշահոտությունից։ Սա նաև համաճարակի վտանգ կարող է առաջացնել։ Ամբողջ կոյուղաջրերը լցվում են ստորգետնյա ավտոկայանատեղի, որը սովետական տարիներից բնակիչների կողմից որպես ավտոտնակներ օգտագործվել է, գույքահարկն էլ պարտաճանաչ վճարում ենք։ Հիմա չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էս խնդիրը լուծվի։ Բոլորը կարծես իրար ձեն տված լինեն ու ոչ էլ անհանգստանում են էս վիճակից բնակիչներին դուրս բերելու համար»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։