211652_close_icon
views-count12674 դիտում article-date 15:05 05-09-2020

Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի «մատերիալ» դարձավ, այլ նաև դատվելու․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին ակտի և երեկ ԱԺ-ում քննարկված ու քվեարկված օրենսդրական փաթեթի միջև։ Այս ամիսների ընթացքում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և կառավարության անգործությանը եկավ փոխարինելու իրավական ակտերի փաթեթ, որն էլի ոչնչի մասին է՝լի նոր անորոշ ձևակերպումներով ու անհամարժեք գործողություններով։ Հինգից ավել օրենքներում կատարվող փոփոխություններից որևէ մեկում չեք գտնի ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված միջոցառումներ։ Բայց, կգտնեք լրացուցիչ պատժիչ բազմաթիվ մեխանիզմներ։ Օրինակ՝ այսուհետ քրեաիրավական որակման է արժանանալու կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ կառաջացնի անձի վարակում։ Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու։ Նիկոլի անօրեն բռնությունները խրախուսող հերթական օրենքի ձև բայց ոչ բովանդակություն ունեցող թուղթը։ Բարի գալուստ ձևական արտակարգ դրությունը հաղթահարած ու նույնչափ ձևական կարանտինային սահմանափակումներով լի Հայաստան իմ ձևական հպարտ քաղաքացիներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ...

Posted by Anna Mkrtchyan on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ

Նմանատիպ նյութեր