106744 դիտում
12:04 18-07-2023
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes Vito-ն և ВАЗ 2101-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Էդգար Կարապետյանի վաած Mercedes Vito մակնիշի և 46-ամյա Տիգրան Ենգիբարյանի վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ․ Ենգիբարյանը և նրա ուղևոր, 47-ամյա Ծաղիկ Խաչատրյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալլա Խաչատրյանն ու 28-ամյա Արևշատ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Փրկարարները ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը և մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի դիատարին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է երթևեկության համար միակողմանի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ջեմմա Ավագյանը, պարեկ Ռոբերտ Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Վարդանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխաատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12727 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ