211652_close_icon

Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է

views-count1114 դիտում article-date 23:16 17-07-2023
Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է` պետպատվերով: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աորտայի շերտազատման ժամանակ պացիենտների կեսից ավելին հրաժարվում էին վիրահատությունից, թեև հասկանում էին, որ այն իրենց կյանքը փրկելու միակ ճանապարհն է. հիշում են մասնագետներն ու պարզաբանում.

վիրահատությունը բավականին թանկարժեք է, ռիսկայնությունը` շատ մեծ, ժամանակը` սուղ:

Առողջապահության նախարարության կյանքեր փրկող այս ծրագրի շնորհիվ արդեն 31 քաղաքացի վիրահատվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր