8754 դիտում
16:15 23-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննեսի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձերի հետշպրտման ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկի՝ շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիրահատությունն ավարտվել է, սակայն Հովհաննեսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
«Բայց, փա՛ռք Աստծո, վիրահատությունը հաջող է անցել: Մնում է, որ կարողանանք նրան դուրս բերել այդ վիճակից»,- ավելացրեց Ա. Ասատուրյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: [b]Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը[/b]: Կան նաև վիրավորներ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
Նախնական տվյալներով՝ [b]ադրբեջանական կողմն ունի 3 զոհ[/b]: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:
Նմանատիպ նյութեր
6785 դիտում
13:25 23-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննես Ավանեսյանին այս պահին վիրահատում են
4281 դիտում
15:48 07-02-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննեսը 3-րդ անգամ է վիրահատվել
Այս բաժնից
973 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
619 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
913 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը