211652_close_icon
views-count1054 դիտում article-date 14:12 17-07-2023

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում:

Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ:

2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ նեդրորղներ՝ 6,7 մլն դրամ: 2021թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 141 մլն դրամ:

2018-2022թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով:

Նշվել է, որ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ:  2024թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ:

Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված  34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում:

Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ:

Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր» -ով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ:

2021թ.-ին մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է  240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր:

«Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով:

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021թ.-ի համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021թ.-ի համեմաը ավելի է 17.5%-ով:

Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի, 2020-2022թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն:

Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում: 

Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր:

Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում:

Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝  շուրջ 509 մլն դրամ:

Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից  31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը:

Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում է 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունի 33-ը, գույքի կարիք ունի 54-ը: 2018-2022թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը:

Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ:

Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: «Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների: 

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր