211652_close_icon
views-count75730 դիտում article-date 17:41 16-07-2023

Մինչ Սիսիանում ոստիկանները վտանգում են իրենց կյանքը, մարզի ոստիկանապետը վերմակը քաշել գլխին, «յոթերորդ երազն էր տեսնում». նրա նշանակումից հետո մարզում հանցագործությունների թիվն աճել է

Այսօր՝ հուլիսի 16-ին, SHAMSHYAN.com-ը է տեղեկություն է հրապարակել, որ Սյունիքի մարզում, ոստիկանական հատուկ օպերացիայի արդյունքում, Սիսիանի ոստիկանները՝ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ, վնասազերծել են ապօրինի թմրամիջոցներ օգտագործելու, պահելու կասկածանքով 2 հոգու: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումը բավականին ծանր է տարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, բազմաթիվ ինտրիգների սիրահար, Սիսիանի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ ո՛չ օպերատիվնիկ, «բախտի բերմամբ, թե պատահմամբ» մարզի ոստիկանապետ նշանակված Վարդան Մկրտչյանը, ով երբևիցե ո՛չ միայն չի փայլում օպերատիվնիկ լինելու հմտություններում, այլ նաև շատ դեպքերում, երբ աղմկահարույց հանցագործություներ են լինում մարզում, չի բարեհաճում նստատեղը իր փափակ «կրեսլոյից» դուրս հանի ու գա դեպքի վայր: Մի բան էլ ծանր է տանում, երբ հրապարակումներ են լինում, որ իր ենթակաները եկել են դեպքի վայր, դառնում է բավականին ագրեսիվ: 

Եթե Հանրապետության բոլոր մարզային ոստիկանապետերը ոչ միայն տիրապետում են իրենց մարզերում օպերատիվ իրավիճակին, այլ նաև ժամանում են դեպքի վայրեր, ապա մեծն Վ. Մկրտչյանի համար դեպքի վայրը միայն իր աշխատասենյակն է: Նույնիսկ Գորիսում, երբ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, խուլիգանական դրդումներով կրակել էր քաղաքացու վրա ու մարզային ոստիկանության պետի, կարելի է ասել՝ «քթի տակ» էր դեպքի վայրը, նա դարձյալ չբարեհաճեց նույն պահին ժամանել դեպքի վայր: 

Ծնունդով սիսիանցի Վ. Մկրտչյանի համար մեր աղբյուրները հայտնում են, որ ունեցել է անգամ մականուն: Նրա մասին ասում են դեռ պատանեկան տարիքին փողը գտնում էր, թղթի հետ փոխում էր, որպեսզի գրելու մատերիալ ունենար: Նույնիսկ երբ նրան նշանակեցին Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, շատերն ասում էին. «Գայիչնիկի հոգեբանությամբ ո՞նց է աշխատելու մարզի ոստիկանապետ»:
 
Նրա նշանակումից հետո մարզում ավելացել են հանցագործությունները, այդ թվում՝ առանձնապես ծանր: Ցավալի է նաև այն, որ  երեկ երբ Սիսիանի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, իրականացրել են օպերացիան, Վ. Մկրտչյանը չի բարեհաճել անգամ ժամանել դեպքի վայր, մինչդեռ առաջինը ինքը պետք է շահագրգռված լիներ, քանի որ վթարի մեջ էին հայտնել իր աշխատակիցները, որոնցից մեկին տեղափոխել էին հիվանդանոց: Սակայն նախկին «գայիշնիկ», իրեն Սյունեցի թիվ 1 միլիցա համարող Վ. Մկրտչյանը այդ ժամին վերմակը քաշած գլխին «յոթերորդ երազն էր տեսնում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում փորձել են կանգնեցնել Opel Astra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգառ» հրահանգին, փախուստի փորձ է կատարում, այդ ժամանակ հարվածում է ոստիկանական համարանիշներով Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են Opel-ի վարորդին, իսկ ավտոմեքենայի սրահում ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվում է 3 կապոց թրմանյութին բնորոշ սուր հոտով թմրամիջոց։ Դրանք եղել են փաթեթավորված պոլիէթիլենային և ալյումինե ստվարաթղթերով։ 

Իսկ Mercedes-ը, երբ ոստիկանները կանգնեցնում են, վարորդը հրաժարվում է ավտոմեքնայից իջնել, ինչքան էլ՝ մի քանի անգամ ոստիկանները ներկայացնում և հորդորում են, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից։

Տեսնելով, որ իրենց բազմաթիվ հորդորներին չի ենթարկվում վարորդը,  ոստիկանները հատուկ միջոցի կիրառմամբ նրան դուրս են բերում մեքենայից՝ կոտրելով առջևի աջակողմյան ապակին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի՝ Toyota-ին բախվելու հետևանքով, Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Արա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սիսիանի» բժշկական կենտրոն։ Իսկ Opel-ի ողևոր՝ Արմավիր մարզի բնակիչ 41-ամյա Հրաչյա Եղիազարյանը գլխի հատվածում ստանում է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք, սակայն հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Opel-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արմեն Չոբանյանն ու Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Վարդանյանը Ոստիկանության Սիսիանի բաժնից ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան, որի ինքնությունը հավաստի է եղել թմրամիջոցի հետ կապված, Սիսիանի ոստիկանները ստացել էին ազգային անվտանգության ծառայությունից։ Իսկ Toyota-ն վարել է 36-ամյա Անտոն Անտոնյանը, ով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետն է, կոչումով՝ փոխգնդապետ։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նմանատիպ նյութեր