1252 դիտում
09:31 16-07-2023
Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպումից հետո. «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ուր ասել է.
«Քիչ առաջ ավարտեցինք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։
Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական:
Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքից:
Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։
Ես ողջունեցի առաջնորդներին խաղաղ գործընթացին իրենց ամուր հանձնառության համար և հորդորեցի նրանց հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու համար։
Եվ թեև մեր հանդիպումը տեղի ունեցավ տեղում [հակամարտության գոտում] լարվածության աճի մտահոգիչ պայմաններում, ես ընդգծեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում կարևոր այս պահը։
Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։
Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դա հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29800 քառակուսի կմ., իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86600 քառակուսի կմ.։
Սահմանի սահմանազատում
Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց միանշանակ հանձնառությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:
Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են շարժվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ:
Շատ կարևոր է նկատել, որ առաջնոդները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։
Փոխկապակցում
Փոխկապակցման հարցում, կողմերը ևս հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում:
Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:
Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ը պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:
Մարդասիրական խնդիրներ
Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված դրությունը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն կայուն չէ և չի բխում ոչ մեկի շահերից:
Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն նորմալ հունի մեջ վերադարձնել իրավիճակը:
Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար:
Ես ողջունեցի նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:
Իրավունքներ և անվտանգություն
Տեղում գտնվող բնակչությունը կարիք ունի հավաստիացումների՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ:
Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։
Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար:
Կալանավորներ
Քննարկեցինք նաև կալանքի տակ գտնվող անձանց հարցը։
Առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ջենտլմենյան համաձայնությանը, որ այն զինվորների ազատ արձագումը, ովքեր անզգուշորեն անցել են մյուս կողմը, կիրականցվի արագացված ձևով:
Ես կողմ եմ հանդես եկել, երկու կողմից էլ ազատ արձակվեն կալանքի տակ գտնվողները։
Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։
Հետագա ընթացքը
Մենք պայմանավորվեցինք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:
Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։
Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այս ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական Քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»,- հայտարարել է Միշելը հանդիպումից անմիջապես հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
16:04 14-12-2021
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ
2654 դիտում
22:27 14-12-2021
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը
Այս բաժնից
2110 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
604 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
565 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի