Մենք էլ պետք է խոսենք Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ապրած 300 հազար հայերի մասին. Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը նույն նժարի վրա է դրել իրար հետ կապ չունեցող հարցեր՝ այսպես կոչված 300-500 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստատան և արցախցիների՝ Արցախ պայմանական վերադարձը։ Այնինչ սրանք նույն հարթության վրա գտնվող հարցեր չեն, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TV5-ին տված այսօրվա հարցազրույցում:
«Ընդհարապես իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Այդ դեպքում մենք էլ պետք է խոսենք Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ապրած 300 հազար հայերի մասին։
Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որովհետև Արցախը, այսպես ասենք, ուներ և՛ Սովետի ժամանակ կարգավիճակ, և՛ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Դրանք լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունն ուղղակի կոռեկտ չէ։
Բայց մենք որևէ հույս, որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե որդեգրել ենք այս քաղաքականությունը»,- ասաց Քոչարյանը: