211652_close_icon
views-count82785 դիտում article-date 13:41 13-07-2023

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Նոր Հաճնում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի․ այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի վարչական տարածքում գտնվող ջրատարում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ՀՓՋ հրամանատարի տեղեկալ Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ։

Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են ճոպանի միջոցով ջրատարի միջից դուրս բերել դին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով ջրատարում հայտնաբերվածը կնոջ դի է, ում երեկվանից հարազատները որոնում էին։

Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր