211652_close_icon

Անվճար սանհանգույցներն արժանապատիվ չեն, թող լինեն սիմվոլիկ վճարով, բայց նորմալ վիճակում․ Նիկոլ Փաշինյան

views-count961 դիտում article-date 14:03 13-07-2023
Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես փորձել եմ բացել դուռ և բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Ես հանձնարարական եմ տվել, որ մրցույթվ պետք է հանրային լողափեր ստեղծենք ու մրցույթով տանք կառավարման։

Այն բոլոր բաները, որ քաղաքացին կարող էր որևէ վճարման անել, այդ նույն բաները պետք է  քաղաքացուն մատչելի լինեն մատչելի կերպով։ Այսինքն ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել այդ ափին ու ամբողջ օրը անցկացնել այնտեղ, իր հետ բերել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ ու թողել գնալ։

Բայց մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշ ծառայություններից, պետք է վճարի դրանց համար ու օգտվի։ Սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռված լինի ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը  ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծվի պատշաճ միջավայր հանգստի համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հանրային լողափերում որոշ ծառայություններ դարձնել վճարովի։

«Փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ։

Պետք է արգելենք նաև հանրային լողափի մուտքի համար որևէ վճար ստանալը։ Ասելով, որ ամեն ինչ անվճար է՝ մենք դրանով մարդկանց լավություն չենք անում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր