211652_close_icon

Թող մեր սահմանները խաղաղ, ամուր լինեն և թող ոչ մեկի ընտանիքից էլ ոչ մի հերոս չպակասի. Ավո Ադամյանի նոր տեսահոլովակն ու ամանորյա բարեմաղթանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26472 դիտում article-date 21:26 29-12-2016
Ամանորին ընդառաջ, որպես կանոն, բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ են լույս տեսնում, որոնք իրենց գույներով ու ռիթմերով նախատոնական շունչ են պարգևում բոլորին: Երգիչ Ավո Ադամյանն, ի տարբերություն մյուսների, որոշել է կատարել մի երգ, որի օրիգինալ տարբերակը, ինչպես երգիչն է ասում, հոսում է բոլորիս երակներում: Ավոյի ամանորյա գեղեցիկ ու նոր մոտեցմամբ կատարման, տեսահոլովակի նկարահանման և այլ մանրամասների մասին մեր թղթակցի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև. [b]-Ավո՛, ինչպե՞ս որոշեցիք ընտրել Արթուր Գրիգորիչի՝ արդեն բոլորին հայտնի այս երգը:[/b] -Երգն, ինչպես շատերի, այնպես էլ իմ կողմից շատ սիրելի է: Այն առանձնահատուկ է նրանով, որ Արթուր Գրիգորիչնն է, և բոլորիս երակներում այն կա: [b]-Չե՞ք վախենում, որ նոր գործիքավորմամբ և նոր մոտեցմամբ այս երգը հանդիսատեսն ու հեռուստադիտողը չի ընդունի:[/b] -Ցանկություն առաջացավ երգն այլ կերպ ներկայացնել: Իհարկե, մտածել եմ՝ գուցե հանդիսատեսը չցանկանա լսել օրիգինալից շեղված տարբերակը, սակայն ներքին վստահություն ունեմ, որ իմ հանդիսատեսն ինձ կհասկանա: Նախքան աշխատանքները սկսելը, իհարկե, առաջին քայլս հենց Արթուր Գրիգորիչի կարծիքն իմանալն էր: Ստացա նրա օրհնությունն ու էլ ավելի վստահ տրվեցի գործին: [b]-Ովքե՞ր են մասնակցել ուրախ ու դրական էմոցիաներ առաջացնող այս աշխատանքին[/b] -Նախ ուզում եմ նշել, որ այս երգը միայն իմը չեմ համարում: Այն բոլոր նրանցն է, ովքեր հանուն ընկերության, հանուն գեղեցիկ գաղափարի հավաքվեցին ու մի քանի ժամում կյանք տվեցին այս երգին ու տեսահոլովակին: Ամեն ինչ շատ արագ է որոշվել և իրականացվել, ուստի շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր որոշ դեպքերում իրենց սկզբունքները մի կողմ դրեցին և աշխատանքային թիմում ընդգրկվեցին: Բոլորի անուններն, ում նշում եմ, իմ ընկերներն են: Այս պարագայում նրանք ոչ թե երաժիշտ, ռեժիսոր, օպերատոր և այլն են, այլ՝ մեծատառով ընկերներս: Գործիքավորման մեջ իմպրովիզացիա մտցնելու գաղափարն իմն է եղել: Գործիքավորումը արել է Գարիկ Գևորգին: Ձայնագրություններն, ինչպես միշտ, արել է իմ հավատարիմ ընկեր Արսեն Բարսամյանը: Երգի մեջ կա զուռնա-դհոլի հատված, որը կատարել է դուդուկահար Կամո Սեյրանյանն, ում հետ համատեղ աշխատանք ունենալն ինձ համար պատիվ է: Դհոլի հատվածը կատարել Կարեն Հովհաննիսյանը: Գեղեցիկ հեքիաթի հեղինակը Վահե Հարությունյանն է, ով նաև իմ նախորդ տեսահոլովակներից մի քանիսի հեղինակն է: Շնորհակալ եմ բոլորին. «MA» պարային համույթի աղջիկներին, լուսային էֆֆեկտներն ապահովողներին, դիմահարդարին, վարսահարդար Արամ Նահապետյանին, DJ Relax-ին և ամենակարևոր մասնակցին՝ փոքրիկ Արթուր Խաչատրյանին, ով նկարահանման ողջ ընթացքում համբերատար սպասում էր, թե երբ է ժամանակակից իր ելույթով ներկայանալու պահը գալու: Շնորհակալ եմ նրանց, ովքեր կադրից դուրս մեծ աշխատանք են կատարել, որպեսզի մենք այժմ ունենանք այս ամենը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Դալմա Գարդեն Մոլ»-ի և Քանաքեռի «Ձմեռային այգու» տնօրինությանը, որտեղ իրականացրել ենք նկարահանումները: [b] -Ավո, ինչ ծրագրեր ունեք 2017թ.-ի համար: Ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսը:[/b] -Առաջիկա ծրագրերը շատ են: Նրանց մի մասը թղթի վրա է դեռ, մի մասին արդեն մեկնարկ է տրվել: Նոր երգեր միանշանակ կլինեն, սակայն այս պահին նախընտրում եմ լռել դրանց մասին: Աստված առաջ: [b]-Ամանորյա Ձեր բարեմաղթանքը՝ հայ ժողովրդին:[/b] - Մաղթում եմ, որ յուրաքանչյուր հայի ընտանիքում միայն ուրախության ճիչեր լինեն: Սեր ու խաղաղություն տիրի ամենուր: Թող մեր սահմանները խաղաղ, ամուր լինեն և թող ոչ մեկի ընտանիքից էլ ոչ մի հերոս չպակասի: Շնորհավոր Նոր տարի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչին և մաղթում բուռն ստեղծագործական կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր