Նոր Հաճնի խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում իր հյուրընկալ դռները բացեց «Մխիթարյան արվեստանոցը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 2-ին Նոր Հաճնի խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում իր հյուրընկալ դռները բացեց «Մխիթարյան արվեստանոցը»։
13 տարի պահանջվեց գեղանկարիչ Գևորգ Մխիթարյանից, իր այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նրա նպատակն էր ստեղծել արվեստանոց-ցուցասրահ, որտեղ պարբերաբար կլինեն ցուցադրություններ, և կկրթվեն բոլոր այն սկսնակ նկարիչները, ովքեր ունեն վրձնելու շնորհ և կցանկանան հմտանալ այս գործում։
Հանդիսավոր արարողությանը մասնակից եղան բազմաթիվ հյուրեր ոչ միայն Նոր Գեղիից, այլև Երևանից, ՀՀ բոլոր մարզերից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Նոր Գեղիի վարչական ղեկավարը և հոգևոր առաջնորդը։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան բազմաթիվ հյուրեր։
«Մխիթարյան արվեստանոցի» բացման արարողության մասնակից հյուրերին շնորհակալություն հայտնեց Գևորգ Մխիթարյանը։
Արվեստանոցի մուտքի ժապավենը կտրելով՝ Գևորգ, Աննա, Լևիկ և Ժան Մխիթարյանները ազդարարեցին իրենց արվեստանոցի ծնունդը։