6079 դիտում
20:18 05-07-2023
Կայացել է գեղանկարիչ Գևորգ Մխիթարյանի երազանքը․ նրա հայրենի Նոր Գեղի համայնքում դռներն է բացել «Մխիթարյան արվեստանոցը»․ ՖՈՌՈՌԵՊՈՐՏԱԺ
Գևորգ Մխիթարյանը, լինելով ժամանակակից գեղանկարչության ներկայացուցիչ, երկար ժամանակ է՝ ինչ հայ արվեստը ներկայացնում է արտերկրում։ Այժմ ցանկանում է իր ծննդավայրում բացահայտել տաղանդաշատ երեխաներին և կիսվել իր ունեցած գիտելիքներով։
Նրա գերագույն նպատակն էր իր ծննդավայրում ունենալ սեփական ցուցասրահ։ 13 տարվա քրտնաջան աշխատանքից հետո վերջապես հուլիսի 2-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում իր հյուրընկալ դռները բացեց «Մխիթարյան արվեստանոցը»։ Որտեղ պարբերաբար կկազմակերպվեն ցուցահանդեսներ և գեղանկարչության դասընթացներ կստանան տաղանդավոր երեխաները։ Արվեստանոցի բացումը մեկտեղվեց «Մոտեցիր իմ կտավին» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Գևորգի, իր կնոջ և երկու որդիների նկարները։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացավ իր ուրույն ոճով։
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ արվեստասերներ, ովքեր ջութակի մեղեդու ներքո զգացին, թե ինչպես է բաբախում արվեստի զարկերակը Մխիթարյանների ընտանիքում։

Նմանատիպ նյութեր
2625 դիտում
23:50 01-08-2019
Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Նոր Գեղի համայնքում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
475 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ