211652_close_icon
views-count712 դիտում article-date 21:27 11-07-2023

Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս խելահեղ պահվածքը. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ հումանիտար բեռների անարգել տեղափոխումը, Ադրբեջանը կրկին սահմանափակում է Կարմիր Խաչի մուտքը Արցախ՝ մեղադրելով Կարմիր Խաչին ապօրինի բեռներ տեղափոխելու մեջ։ Ասվում է Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի տարաածած հայտարարության մեջ:

«Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որ մտնում է Արցախ այս օրերին՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու և նրանց կյանքը փրկելու նպատակով։ Ադրբեջանի այս գործողությունը ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը՝ բացասական հետևանքներ ստեղծելով 120 հազար մարդկանց համար։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով։ Ադրբեջանի ղեկավարությունը այսպես է տեսնում հակամարտության լուծումը։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս վտանգավոր ու խելահեղ պահվածքը։

Միայն իմիտացնելով խաղաղության գործընթացը և անտեսելով առկա իրողությունները՝ մենք չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը»։

Նմանատիպ նյութեր