481 դիտում
14:33 11-07-2023
Զինծառայողների և զոհվածների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետբյուջեի միջոցներով. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը պետական բյուջեի հաշվին կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
Փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:
Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման»:

Նմանատիպ նյութեր
719 դիտում
13:04 05-01-2023
Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար
Այս բաժնից
643 դիտում
23:58 08-05-2024
Կրեմլում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
535 դիտում
23:46 08-05-2024
Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ
661 դիտում
23:33 08-05-2024
Դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան